Թուրքիայի վարչապետը չեղյալ է հայտարարել իր այցը Ղազախստան՝ Իրաքում գործողության պատճառով![]() 19 հոկտեմբերի 2011 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարության մամլո ծառայությունը հայտնում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղյալ է հայտարարել իր այցը Ղազախստան՝ Իրաքում քուրդ գրոհայինների դեմ գործողության մեկնարկի պատճառով, հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Ղազախստանի դիվանագիտական աղբյուրներին: Այժմ դիվանագիտական ուղիներով պարզվում է, թե հատկապես փոխվարչապետներից որ մեկը կմասնակցի թրքալեզու պետությունների ղեկավարների առաջին գագաթաժողովին: Առավոտյան ՔԱԿ գրոհայինները կրակ են բացել Հաքքյարի գավառի Չուկուրջա ռազմական հենակետում, որը գտնվում է Իրաքի հետ սահմանում: Այլ ԶԼՄ-ների տվյալներով, գրոհի են ենթարկվել միանգամից մի քանի օբյեկտներ: Նախօրեին քրդերը ռումբ են պայթեցրել Թուրքիայի հարավ-արևելքում՝ զոհվել է վեց մարդ, այդ թվում չորս ոստիկան ու մեկ երեխա: Հոկտեմբերի սկզբին Թուրքիայում ձերբակալվեց 120 քուրդ: Օգոստոսին Թուրքիան հարվածներ հասցրեց քրդերի բազային Իրաքում: Քուրդ գրոհայինների ու թուրք իշխանությունների հակամարտությունը սրվեց վերջին ամիսներին: Քրդերի հարձակումների արդյունքում 50 մարդ զոհվեց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |