Վրաստանը չի խուսափի Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելուց, կարծում է Բիդզինա Իվանիշվիլին![]() 19 հոկտեմբերի 2011 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Ինչպես կարծում է վրացի գործարարԲիդզինա Իվանիշվիլին, որը որոշել է քաղաքականությամբ զբաղվել չնայած Հարավային Օսեթիայի հետ հակամարտությանը, Վրաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումն անխուսափելի է։ Ինչպես հաղորդում է «Նովոստի Գրուզիան», գործարարը նման կարծիք է հայտնել Reuters գործակալությանը տված հարցազրույցում։ «Սահակաշվիլու անմիտ գործողություններից հետո Ռուսաստանը կատարել է էլ ավելի չմտածված գործողություն։ Եվ սարսափելի ագրեսիայի արդյունքում Վրաստանի տարածքի գրեթե 20 տոկոսը «բռնազավթվել է»։ Բայց, չնայած դրան, մենք պետք է սկսենք վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որոնցում, հուսով եմ, Եվրոպան և Ամերիկան կզբաղեցնեն համապատասխան դիրքորոշում»,- հայտարարել է Ւվանիշվիլին։ Վրաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բիդզինա Իվանիշվիլին, հոկտեմբերի 7-ին հայտարարել է իր ընդդիմադիր քաղաքական կուսակցությունը ստեղծելու մտադրության մասին։ Իվանիշվիլին 2011-ի հոկտեմբերի 11-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հրամանով զրկվել է քաղաքացիությունից այն բանից հետո, երգ իշխանություններն իմացել են, որ նա Ֆրանսիայի քաղաքացի է։ 55-ամյա գործարարն ունի 5,5 մլրդ դոլար և Forbes տվյալներով աշխարհի միլիարդատերերի ցուցակում զբաղեցնում է 185-րդ տեղը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |