Հայկական պատվիրակությունը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՍԾՏՀ աշխատանքային խմբի նիստին

Հայկական պատվիրակությունը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՍԾՏՀ աշխատանքային խմբի նիստին

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 19-20-ը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) տրանսպորտի հարցերով աշխատանքային խմբի նիստին, որին կհաջորդի ՍԾՏՀ անդամ-երկրների տրանսպորտի նախարարների հանդիպումը:

Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Սևծովյան տարածաշրջանում բեռների ավտոմոբիլային փոխադրումների դյուրացմանն ուղղված մի շարք կարևոր հարցեր, այդ թվում` ՍԾՏՀ թույլտվությունների պիլոտային նախագծի քննարկումը: Նիստի ընթացքում կուսումնասիրվեն Սևծովյան օղակաձև մայրուղու հետագա զարգացման գործնական քայլերը: Նախատեսվում է նաև քննարկել տրանսպորտային օրենսդրության ներդաշնակեցման և դյուրացման խնդիրները, hաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---