Սամվել Մկրտչյան. Խաղաղապահների ավանդը միջազգային անվտանգության ոլորտում բարձրացնում է Հայաստանի հեղինակությունը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայ խաղաղապահների ավանդը միջազգային անվտանգության ապահովման գործում բարձրացնում է Հայաստանի հեղինակությունը: Այդ մասին Երևան-Պրիշտինա, Երևան-Մազարի Շարիֆ հեռուստակամուրջի ժամանակ, որի շրջանակներում հայ խաղաղապահները կարողացան շփվել հարազատների հետ, հայտարարել է ՀՀ ԱԳՆ սպառազինության վերահսկման ու միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը: Ըստ նրա, հայ խաղաղապահների առաքելության շոնրհիվ, Հայաստանը հաճախակի գովասանքի է արժանանում: Նա նաև լավ ծառայություն է մաղթել խաղաղապահներին՝ հույս հայտնելով, որ նրանք շուտով կվերադառնան տուն: Նա նշել է, որ ՀՀ համագործակցությունը ՆԱՏՕ-ի ու այլ միջազգային կառույցների հետ նպատակ ունի ամրապնդելու նաև Հայաստանի անվտանգությունը, ինչպես նաև ներգրավելու Հայաստանը միջազգային հանրության ծրագրերում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |