Այսուհետ գործում է հայկական մշակութային քննադատական կայք՝ «Արտերիա»19 հոկտեմբերի 2011 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Գևորգ Տեր-Գաբրիելյանը իր հերթին հավելեց, որ Հայաստանում տեղյակ չեն թե ինչ մշակութային անց ու դարձ է տեղի ունենում երկրում և կայքը տալիս է այդ հնարավորությունը Հոկտեմբերի 18-ին Երևանի Խնկո-Ապոր գրադարանում կայացավ «Արտերիա» մշակութային քննադատական կայքի շնորհանդեսը: Կայքի խմբագիրներից մեկը` Մկրտիչ Մաթևոսյանը իր ելույթում նշեց, որ սկզբում նախատեսված էր Արտերիան ստեղծել որպես ամսագիր, սակայն «Եվրասիա»-ի առաջարկով այն դարձավ կայք: Իր հերթին հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը իր հերթին հավելեց, որ Հայաստանում տեղյակ չեն թե ինչ մշակութային անց ու դարձ է տեղի ունենում երկրում և կայքը տալիս է այդ հնարավորությունը: Կայքը գործարկվել է մոտ 2 ամիս առաջ, սակայն տարբեր պատճառներով այն ներկայացվեց այսօր: Կայքն ունի «գրականություն», «կերպարվեստ», «կոմիկս», «կինո/թատրոն», «ճարտարապետություն», «երաժշտություն», «փիլիսոփայություն», «վերլուծություն», «գրախոսություն» և այլ բաժիններ: Այն ստեղծվել է Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) և «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի աջակցույթամբ և «Հայ Գրքի Կենտրոն» մշակութային ՀԿ-ի կողմից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |