ՎԶԵԲ-ը դեռ չի նախատեսում վերանայել Հայաստանի վերաբերյալ կանխատեսումները19 հոկտեմբերի 2011 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հետևում է ԱՄՆ և եվրագոտու պարտքի հետ կապված խնդիրներին և դեռ չի նախատեսում փոխել Հայաստանի վերաբերյալ մակրոտնտեսական կանխատեսումները։ Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը։ «Կան տարբեր գործոններ, որոնք ազդում են կանխատեսումների վրա, այդ թվում՝ Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ տնտեսությունների իրավիճակը։ Սակայն դրանք վերջնական գործոններ չեն, և այստեղ կարևոր է հաշվի առնել սփյուռքից իրականացվող փոխանցումները, տեղի շուկայի զարգացումը, ինչ քաղաքականություն է վարելու կառավարությունը և այլն»,- ասել է նա։ Այդ առումով Ռազլոգը հավելել է, որ մակրոտնտեսական կանխատեսումների վրա ազդող գործոնները շատ են, և առայժմ դժվար է ասել, թե բանկը կփոխի Հայաստանի վերաբերյալ իր կանխատեսումները, թե ոչ։ Նրա խոսքով, ՀՆԱ-ի վերաբերյալ կանխատեսումը կազմում է 4,5 տոկոս, իսկ գնաճը տարվա արդյունքներով գտնվելու ԿԲ կողմից կանխատեսվող սահմաններում՝ 4 +_ 1.5։
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |