Հայտնի է դարձել ԵԱ ընտրական փուլում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմը![]() 19 հոկտեմբերի 2011 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը շարունակում է նախապատրաստվել սեպտեմբերի 21-ին մեկնարկող Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին: Հիշեցնենք, որ մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 21-ից 26-ը Երևանի «Հանրապետական» և «Միկա» մարզադաշտերում: Թիմը հանգրվանել է Ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ անցկացնում է ուսումնամարզական հավաք: Հոկտեմբերի 21-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում Հայաստանը խաղալու է Սլովակիայի հետ, նույն օրը «Միկա» մարզադաշտում հանդիպելու են Հունաստանը և Անդորրան։ Հոկտեմբերի 23-ին խաղալու են Սլովակիա-Անդորրա, Հայաստան-Հունաստան զույգերը։ Ընտրական մրցաշարի վերջին օրը հանդիպելու են Հունաստան-Սլովակիա, Անդորրա-Հայաստան զույգերը։ Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հրավիրել է թիմ հետևյալ ֆուտբոլիստների։ Դարպասապահներ՝ Ալբերտ Օհանյան («Փյունիկ»), Գոռ Մանուկյան («Փյունիկ»), Գոռ Մարտիրոսյան («Բանանց»): Պաշտպաններ՝ Արման Հովհաննիսյան («Փյունիկ»), Տարոն Ոսկանյան («Փյունիկ»), Գրիգոր Հովհաննիսյան («Փյունիկ»), Էդուարդ Թաթոյան («Ուրալ», Ռուսաստան), Արարատ Պողոսյան («Բանանց»), Արամ Շահնազարյան («Բանանց»), Տիգրան Վարդանյան («Փյունիկ»): Կիսապաշտպաններ՝ Դավիթ Մինասյան («Փյունիկ»), Գոռ Մալաքյան («Փյունիկ»), Բենիկ Հովհաննիսյան («Բանանց»), Ղուկաս Պողոսյան («Փյունիկ»), Աղվան Պապիկյան (ԼԿՍ Լոձ, Լեհաստան), Դավիթ Հակոբյան («Շիրակ»), Արթուր Գրիգորյան («Փյունիկ»), Գագիկ Պողոսյան («Փյունիկ»), Հովհաննես Միրանյան («Փյունիկ»), Արմեն Դերձյան («Իմպուլս»): Հարձակվողներ` Հովհաննես Հովհաննիսյան («Փյունիկ»), Խաչատուր Ավետիսյան («Բանանց»), Հայկ Ղազարյան («Տորպեդո» Մ. Ռուսաստան): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |