Ռուսաստանը «կդիմանա» առանց ԱՀԿ-ի, կարծում է Դմիտրի Մեդվեդևը

Ռուսաստանը «կդիմանա» առանց ԱՀԿ-ի, կարծում է Դմիտրի Մեդվեդևը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը «կդիմանա», եթե նրան հայտարարեն, որ պատրաստ չեն ընդունել Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մեջ։ Ինչպես գրում է ՌԲԿ.ru-ն, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Հանրային հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ։

«ԱՀԿ-ին միանալու գործընթացում մեր գործընկերները պետք է հասկանան, որ դա բխում է ոչ միայն Ռուսաստանի շահերից»,- նշել է Մեդվեդևը։

Ռուսաստանի համար ԱՀԿ մտնելու գլխավոր արգելքներից մեկը Վրաստանի դիրքորոշումն է՝ կապված Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ հակամարտության հետ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---