«Խոսքի իրավունք» միավորումը կպայքարի անտեսված հարցերի պատասխանները ստանալու համար

PanARMENIAN.Net - «Խոսքի իրավունք» միավորումը սկսում է նոր խորագիր`«Անտեսված խոսք», որի նպատակն է հիշեցնել տարբեր «չինովնիկներին» անպատասխան թողած հարցերի մասին: Միավորման տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պարբերաբար պաշտոնյաների սոցիալական ցանցերի էջերից իրենք կներկայացնեն այդ հարցերը:

«Դուք կարող եք մեզ հայտնել նաև այն խնդիրների մասին, որոնք դուք բարձրացրել եք դիմումներում և նամանակներում: Գրեք xosqiiravunqpress@gmail.com էլ. փոստին և մենք կփորձենք սայլը տեղից շարժել: Հուսանք, որ մեր առաջին իսկ անդրադարձից հետո կլինեն արձագանքներ պատկան մարմինների կողմից, և այս խորագրի կարիքը հետագայում կնվազի»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---