Լևոն Տեր-Պետրոսյանը ՎԶԵԲ պատվիրակությանը ներկայացրել է հայկական տնտեսության վերաբերյալ իր տեսակետը

Լևոն Տեր-Պետրոսյանը ՎԶԵԲ պատվիրակությանը ներկայացրել է հայկական տնտեսության վերաբերյալ իր տեսակետը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհրդի պատվիրակության հետ` Ժերոմ Բակոնինի, Կուրտ Բայերի, Օլե Բլոնդալի, Ջանլուկա Գրանդիի, Օլե Հովլանդի, Հերբերտ Յունկի, Յան Մաասի և Պեդրո Մորիոնիի մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական բնագավառում տիրող վիճակը, առկա մարտահրավերներն ու զարգացման խոչընդոտները, ինչպես նաև դրանք հաղթահարելու` Հայ ազգային կոնգրեսի մոտեցումներն ու պատկերացումները: ՀԱԿ առաջնորդը մասնավորապես նշել է, որ տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտներն են ինչպես անբարենպաստ արտաքին գործոնները, այնպես էլ` երկրի ներսում տիրող համակարգային կոռուպցիան, մենաշնորհների առկայությունը, իրավական պաշտպանության հնարավորության բացակայությունը և ժողովրդավարական ազատությունների բացակայությունը:

Պատվիրակության անդամների խնդրանքով Տեր-Պետրոսյանն անդրադարձ է կատարել նաև հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, հաղորդում է ՀԱԿ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
---