Վերջին 20 տարում ՎԶԵԲ-ը 100 ծրագրերի միջոցով Հայաստանում ներդրել է 620 մլն դոլար19 հոկտեմբերի 2011 - 21:21 AMT PanARMENIAN.Net - Վերջին 20 տարում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 100 ծրագրերի միջոցով Հայաստանում ներդրել է 620 միլիոն դոլար, միաժամանակ վերջին ներդրումներն ամեն տարի կազմել են 70 մլն եվրո։ Այդ մասին հոկտեմբերի 19-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՎԶԵԲ Տնօրենների խորհրդի անդամ Կուրտ Բայերը։ Նրա խոսքով, բանկը Հայաստանում ամենախոշոր մասնավոր ներդրողն է և պատրաստ է ավելացնել աջակցությունը երկրի մասնավոր հատվածին։ Անդրադառնալով Հայաստանի տնտեսության վերականգնմանը, որը զգալիորեն տուժել է ճգնաժամի ժամանակ, Կուրտ Բայերն ասել է, որ այդ գործըթնացը բավական դանդաղ է ընթանում։ Նրա կարծիքով, դա թույլ դիվերսիֆիկացիայի արդյունք է։ Բայերը հավելել է, որ Հայաստանի ֆինանսական հատվածը ճգնաժամի ժամանակ ցուցադրել է կայունություն։ Նրա խոսքով, ՎԶԵԲ համար Հայաստանում գերակա ոլորտներ են շարունակում մնալ ֆինանսական հատվածը, փոքր և միջին բիզնեսի ոլորտը, ագրոհատվածը, վերամշակվող արդյունաբերությունը, վերականգնվող էներգետիկայի ոլորտը, կան նաև նախագծեր, որոնք հնարավոր է իրագործել ջրային տնտեսության կառավարման ոլորտում։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պաշտպանության փոխնախարարը Բեռլինում քննարկել է Գերմանիայի հետ ռազմատեխնոլոգիական գործակցությունը Ստորագրվել են փաստաթղթեր Սպերցյանով հետաքրքրված է իտալական Ա սերիայի 4 ակումբ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026–ի ամառը Առաջարկ. Օրենսդրական հիմքեր ստեղծել կիբերհանցավորության դեմ պայքարի համատեքստում Առանձին հավելվածի տեսքով կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկ 2024-ին ՀՀ-ում 1-ին անգամ կանցկացվի համազգային «Գիտության շաբաթ» «Գիտության շաբաթն» անցկացվելու է Երևանում և բոլոր մարզերում, հոկտեմբերի 1-6-ը |