Վրաստանը փորձում է հավատարմություն ցուցաբերել ժողովրդավարությանը հանուն ԱՄՆ և Եվրոպայի![]() 19 հոկտեմբերի 2011 - 21:29 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ միջազգային վերլուծաբանների խումբը, այդ թվում՝ սենատորներ Ջեյն Շահինը և Լինդսի Գրահամը խորհուրդ են տվել Բարաք Օբամայի վարչակազմին հենվել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ ավելի քան 10 տարի տևող համագործակցության վրա, որի արդյունքում կառուցվել են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, ինչպես նաև աջակցել նոր «Հարավային միջանցք» նախագծին, որն ապահովելու է գազամատակարարումն Ադրբեջանից դեպի ԿենտրոնականԱսիա և Եվրոպա, գրում է 1news.az-ը։ Վերլուծաբանները, որոնք հրապարակել են «Ճանապարհային քարտեզ» հաշվետվությունը, նշել են, որ եթե ԵՄ-ն ձեռնամուխ լինի Ադրբեջանից գազատարի կառուցման պլանների իրագործմանը, Վրաստանը հնարավորություն կունենա համագործակցել ԵՄ հետ։ «Վրաստանին սպասվում են որոշիչ փորձություններ, ինչպիսիք են 2012-ի խորհրդարանական ընտրությունները և 2013-ի նախագահական ընտրությունները։ Մյուս կողմից, երկիրը ենթարկվում է Ռուսաստանի ճնշմանը, որը զավթել է Աբխազիան և Հարավային Օսեթիան ու փորձում է խախտել Վրաստանում կայունությունը»,- ասվում է հաշվետվությունում։ Այնուհետև նշվում է, որ Վրաստանը պետք է հավատարմություն ցուցաբերի ժողովրդավարությանը, իսկ ԱՄՆ-ը և ԵՄ-ն՝ ուժեղացնեն այդ երկրի աջակցությւոնը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |