Մեկնարկել է եվրաինտեգրման գործընթացներում քաղաքացիական հասարակության ակտիվացմանն ուղղված համաժողովը![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկել է Եվրոպական շարժում տարածաշրջանային համաժողովը՝ նվիրված եվրաինտեգրման գործընթացներում քաղաքացիական հասարակության ակտիվացման հարցերին։ Ինչպես նշել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը, ԵՄ-ն շահագրգռված է Արևելյան գործընկերություն ծրագրի անդամ-երկրների դրական արդյունքների մեջ։ Լյուցենբերգերի խոսքով, Վարշավայի գագաթնաժողովի արդյունքները ցույց են տվել, որ ԵՄ և նրա արևելյան գործընկերների շահերը համընկնում են։ Բացմանը ներկա էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Եվրոպայի և Հարավային Կովկասի ՀԿ-ների 150 ներկայացուցիչներ։ Երկօրյա համաժողովի ընթացքում նախատեսվում է հանդիպում անցկացնել ՀՀ ԱԺ ներկայացուցիչների հետ։ «Արևելյան գործընկերություն» նախագիծը, որը ստեղծվել է Եվրոպական միության կողմից, ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008-ին ընդհանուր հարցերի և արտաքին կապերի վերաբերյալ ԵՄ խորհրդում: «Արևելյան գործընկերության» գլխավոր նպատակը 6 հետխորհրդային երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի մերձեցումն է ԵՄ հետ: Վարշավյան գագաթաժողովը ամենահաջողվածներից մեկը դարձավ, գտնում է Եվրահանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բարոզոն: Ինչպես իր ելույթում նշեց Բարոզոն, ԵՄ-ն ողջունում է «Արևելյան գործընկերության» անդամ երկրների գրանցած առաջընթացը և գնահատում է կողմերի միջև առկա թափանցիկ ու բաց երկխոսությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |