Վրեժ Գաբրիելյան. Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքը լավ դպրոց հանդիսացավ հայ փրկարարների համար

Վրեժ Գաբրիելյան. Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքը լավ դպրոց հանդիսացավ հայ փրկարարների համար

PanARMENIAN.Net - 1988-ի երկրաշարժից հետո սողանքը Հայաստանի տարածքում տեղի ունեցած ամենամեծ աղետն էր: Այդ մասին ասուլիսում հայտարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության պետի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը: Ըստ նրա, ողբերգության հենց առաջին պահից հայ փրկարարները բարձր մակարդակով կազմակերպեցին աշխատանքը: «Կարծում եմ, որ Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքը լավ դպրոց դարձավ հայ փրկարարների համար»,-ասել է նա: Գաբրիելյանը հայտնել է, որ այսօրվա դրությամբ միայն մեկ մեքենա է մնացել, որ չեն հանել փլվածքի տակից, ինչը սակայն կարվի առաջիկա օրերին, իրավիճակը ուսումնասիրվում է:

Ինչպես նշել է մասնագետը, անկախ նրանից «կօգտագործվի այդ ճանապարհն ապագայում թե ոչ, այդ տարածքը պետք է մաքրվի, քանի որ նման ծավալի հողաշերտը սպառնալիք է ինչպես Դեբեդ գետի, այնպես էլ երկաթուղու համար»:

Հոկտեմբերի 2-ին ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:

3  20.10.11 - ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---