«Հայաստան» մարզադահլիճում տեղի կունենա Հայաստանի կոնտակտային մենամարտերի բաց առաջնությունը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին «Արմենիա» մարզադահլիճում կայանալու է Հայաստանի կոնտակտային մենամարտերի բաց առաջնությունը։ Առաջնությունում հանդես են գալիս 230 մարզիկներ 6-16 տարեկան քաշային կարգերում։

Առաջնությունն ամենամյա է, կազմակերպվում է Այկինենդա կարատեի հայաստանյան ֆեդերացիայի կողմից: Ֆեդերացիայի լավագույն 8 մարզիկները մասնակցելու են հոկտեմբերի 23-30-ը Կիպրոսում կայանալիք Եվրոպայի կոնտակտ տաեկվանդոյի առաջնությանը:

Հայաստանի այկիկենդո կարատեի ֆեդերացիան գործում է 2004 թվականից: Այս կարճ ժամանակահատվածում ֆեդերացիան արդեն ունի Եվրոպայի և Եվրասիայի ոսկե և արծաթե մեդալակիրներ` 12-ամյա Վանիկ Պապոյան՝ Եվրոպայի չեմպիոն 36 կգ քաշային կարգում, 16-ամյա Մարտին Այվազյան՝ 59 կգ քաշային կարգում, ոսկե մեդալակիր, ֆեդերացիայի անունը բարձ են պահուն նաև Տիգրան Դավթյանը, Տիգրան Մխիթարյանը, Հայկ Եսայանը, Արտակ Բաղդասարյանը և այլն:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---