Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ռեկտորը հայտնել է Գևորգյան ճեմարանի հետ համագործակցելու մտադրության մասին20 հոկտեմբերի 2011 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ռեկտոր, Մոսկվայի թեմի առաջնորդական փոխանորդ Վերեյսկի արքեպիսկոպոս Եվգենիին: Էջմիածնից հայտնում են, որ հանդիպմանը Նորին Սրբություն ընդգծել է՝ քույր Եկեղեցիների ներկայացուցիչների նման այցելությունները հարմար առիթ են ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն և մեր հավատավոր ժողովրդին, դարերի հոլովույթում նրա կերտած ազգային-հոգևոր արժեքներին: Զրույցի ընթացքում կարևորվել են երկու Եկեղեցիների միջև առկա ջերմ և եղբայրական հարաբերությունները, մասնավորապես հոգևոր-կրթական հաստատությունների միջև ձևավորված համագործակցությունը: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սանկտ-Պետերբուրգի հոգևոր ակադեմիայի միջև ստորագրված համագործակցության հուշագրին: Նորին Սրբությունն անդրադարձել է նաև Հայոց Եկեղեցու առաջնահերթ խնդիրներից մեկին` հոգևորականների պատրաստությանը: Տեղեկացնելով, որ իր գահակալության տարիներին շուրջ երեք հարյուր եկեղեցականներ են ձեռնադրվել և ծառայության կոչվել Հայ Եկեղեցու անդաստանում, Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատել է, որ դեռ բազում անելիքներ կան այդ ոլորտում` հույս հայտնելով, որ Հայստանում գործող երեք կրթական հաստատությունները` Գևորգյան հոգևոր ճեմարանը, Սևանի Վազգենյան դպրանոցը և Հառիճավանքի ընծայարանը, ինչպես նաև բարձրագույն կրթությամբ երիտասարդների համար բացված քահանայից լսարանները պիտի լրացնեն եկեղեցականների պակասը: Իր հերթին Վերեյսկի արքեպիսկոպոս Եվգենին երախտագիտություն է հայտնել Նորին Սրբությանը ընդունելության համար` նշելով նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի հետ համագործակցելու իրենց մտադրության մասին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |