2011-ի երրորդ եռամսյակի արդյունքներով Ամերիաբանկն ապահովել է 2,9 մլրդ դրամի շահույթ20 հոկտեմբերի 2011 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Երրորդ եռամսյակի արդյունքներով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ապահովել է հիմնական տարեկան ցուցանիշները և հույս ունի, որ տարվա արդյունքով կգերակատարի այն ցուցանիշները, որոնք ընկած են ռազմավարական ծրագրի հիմքում։ Այդ մասին հոկտեմբերի 20-ին Երևանում հայտարարել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։ Մասնավորապես, նրա խոսքով, բանկը տարվա արդյունքներով ապահովել է ակտիվների 25 տոկոս աճ տարեսկզբի համեմատ, ինչը կազմել է 198,7 մլրդ դրամ։ Միաժամանակ նա հավելել է, որ ընթացիկ տարվա արդյունքով այդ ցուցանիշը հասնելու է նշված 30 տոկոս աճին։ Բանկի պարտավորությունները երրորդ եռամսյակի վերջում կազմել են 157,2 մլրդ դրամ՝ ապահովելով 30 տոկոս աճ տարեսկզբի համեմատ։ Ինչ վերաբերվում է վարկային ներդրումներին, ապա այստեղ աճը կազմել է 42 տոկոս (128,2 մլրդ դրամ)։ «Ըստ այդ ցուցանիշների, ինչպես նախատեսվել էր, բանկը Հայաստանի բանկային համակարգում զբաղեցնում է 1-2-րդ տեղերը։ Ուրախացնում է այն, որ մենք շարունակում ենք ավելացնել բանկի տեսակարար կշիռը երկրի ընդհանուր բանկային համակարգում, իսկ դա նշանակում է, որ մենք ավելի արագ ենք աճում Հայաստանի բանկային համակարգի համեմատ»,- ասել է նա։ Տիգրան Ջրբաշյանը նաև հաղորդել է, որ երրորդ եռամսյակի արդյունքներով բանկին հաջողվել է Հայաստանի բանկային համակարգում զբաղեցնել 4-րդ տեղը 2,9 մլրդ դրամ մաքուր շահույթի ցուցանիշով, ընդ որում, նախորդ եռամսյակներին բանկն այդ ցուցանիշով զբաղեցրել է 5-6-րդ տեղերը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ |