Ամերիաբանկն երկու անգամ ավելացրել է փոքր և միջին բիզնեսի վարկավորումը

Ամերիաբանկն երկու անգամ ավելացրել է փոքր և միջին բիզնեսի վարկավորումը

PanARMENIAN.Net - 2011-ի սկզբից «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն 2 անգամ ավելացրել է փոքր և միջին բիզնեսի վարկավորումը։ Ինչպես հոկտեմբերի 20-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, ՓՄԲ վարկային պորտֆելն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 16,8 մլրդ դրամ։ Ինչ վերաբերվում է ֆիզիկական անձանց վարկավորմանը, ապա աճի տեմպերն այստեղ ավելի քիչ են՝ տարեսկզբի համեմատ աճը կազմել է 21 տոկոս, 14 մլրդ դրամից հասել է 17,2 մլրդ դրամի։

Այդ առումով նա նշել է, որ տարեսկզբից բանկն իր առջև նպատակ է դրել ավելացնել փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև ֆիզիկական անձանց վարկավորման ծավալները՝ առաջիկա 3-4 տարիների ընթացքում ապահովելով կորպորատիվ բանկից ունիվերսալ բանկի սահուն անցում։ «Ռազմավարական ծրագրի իրագործման տեսանկյունից մենք, իհարկե, կատարում ենք, տեղ կա առավել ակտիվ գործունեության համար, մասնավորապես ֆիզիկական անձանց վարկավորման գծով»,- հավելել է նա։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---