Վաղը Գիտությունների ազգային ակադեմիան կպարգևատրի երիտասարդ գիտնականներին20 հոկտեմբերի 2011 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Վաղը ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի կունենա «Գաղափարից դեպի բիզնես» մրցույթի մրցանակաբաշխությոնւը: Այս մրացանակը սահմանված է «Կրթության, գիտության և առողջապահության զարգացում» բարեգործական հիմնադրամի կողմից, տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից։ «Գաղափարից դեպի բիզնես» մրցույթի նպատակն է խրախուսել երիտասարդ գիտնականների նորարարական, գիտական այն աշխատանքները, որոնք առևտրայնացման հնարավորություն ունեն: Մրցույթին ներկայացվել էին ճշգրիտ և բնական գիտությունների ոլորտների 28 աշխատանք: Մրցութային հանձնաժողովը որոշել է առաջին և երկրորդ մրցանակը ոչ ոքի չշնորհել: Երրորդ մրցանակի արժանացել են 4 աշխատանքների հեղինակներ` ԵՊՀ Դեղագործական քիմիայի ամբիոնից Արմինե Գեոլչանյանը «Նոր սերնդի օպտիկապես ակտիվ ոչ-սպիտակուցային ամինաթթուների արտադրության բարձր էֆեկտիվության ունիվերսալ տեխնոլոգիա և դրանց առևտրայնացման ուղիները» աշխատանքի համար։ Մյուս մրցանակակիրներն են՝ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտից Արսեն Առաքելյանը, Արեն Խոյեցյանը` «Շիզոֆրենիայի մոլեկուլային ախտորոշման թեստ-համակարգ «Gel-2» ծրագրային փաթեթով» աշխատանքի համար, ՀՊՃՀ Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոնից Աննա Պետրոսյանը` «Ալյումինե հակաֆրիկցիոն խառնուրդների ստացման տեխնոլոգիայի մշակում և դրանց կառուցվածքի ու հատկությունների ձևավորում» աշխատանքի համար, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուից Գևորգ Վարդանյանը և Արթուր Հովսեփյանը՝ «Մակերևույթի գերբարձր հաճախականության մոտդաշտային կարգավորմամբ կոնտակտների նստեցման լազերային տեխնոլոգիա» աշխատանքի համար: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 6 միլիոն դրամ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |