«Անելիք Բանկ» ՓԲԸ եւ ՎԶԵԲ-ը Առեւտրի Ֆինանսավորման վարկային պայմանագիր են ստորագրել20 հոկտեմբերի 2011 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ին «Անելիք Բանկ» ՓԲԸ եւ ՎԶԵԲ միջեւ ստորագրվեց Առեւտրի Ֆինանսավորման վարկային պայմանագիր: Ծրագիրը հնարավորություն է տալիս աջակցել ինչպես արտահանող ընկերություններին` նախաարտահանման և հետարտահանման փուլերում, այնպես էլ ներմուծող ընկերություններին: Յուրաքանչյուր վարկային հայտին ցուցաբերվելու է անհատական մոտեցում, եւ պայմաններն առավելագույնս հարմարեցվելու են վարկառուին: Նշված ծրագրով վարկային միջոցները հասանելի դարձնելու նպատակով «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն առաջարկում է մրցունակ եւ մատչելի տոկոսադրույքներ, հայտնում է բանկի մամլո ծառայությունը: «ՎԶԵԲ-ի հետ այս հերթական ծրագիրը վկայում է «Անելիք Բանկ»-ի հանդեպ բարձր հեղինակություն վայելող միջազգային կառույցների վստահության մասին: Առեւտրի ֆինանսավորման այս ծրագրի միջոցով կարող է ֆինանսավորվել արտահանմանն ուղղված ամբողջ արտադրական ցիկլը` սկսած հումքի ձեռքբերումից ու սարքավորումների արդիականացումից ընդհուպ մինչեւ արտահանում: Նմանատիպ ծրագրերը հնարավորություն են տալիս բարձրացնել Հայաստանի արտադրողների մրցունակությունը միջազգային շուկայում»,-նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ |