Արթուր Արմինը զգուշացնում է երիտասարդներին՝ չներքաշվել կրոնական կազմակերպությունների մեջ20 հոկտեմբերի 2011 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբում հոկտեմբերի 19-ին «Մենք» խորագրով հայագիտական սեմինարների շարքի հերթական հանդիպման հյուրն է եղել բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ, պատվավոր դոկտոր Արթուր Արմինը: Հանդիպման ընթացքում ակումբի հյուրը խոսել է հայոց ազգային գաղափարախոսության խնդիրների շուրջ: Դիմելով երիտասարդներին՝ Արթուր Արմինը նշեց, որ բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ այսօր աշխարհը հասել է այն աստիճանին, որ ցանկացած երկիր ներսից պայթեցնելու, գրավելու համար ինքնաթիռ, տանկ, զորք հարկավոր չէ. դրանք հին զենքեր են։ ՙԳաղափարախոսությամբ հասարակության ներսում կարողանում են շրջանառության մեջ դնել թեմաներ, որոնք ներսից քանդում են տվյալ երկիրը։ Բազմաթիվ տեսություններ կան, որոնք հիմնականում կարելի է անվանել մտքի վարժանք կամ քաղաքական նպատակայնություն։ Պետք չէ թույլ տալ, որպեսզի ձեզ ներքաշեն նման սին երկխոսության մեջ։ Ահռելի մեգակառույցներն իրենց բազմաթիվ գիտահետազոտական ինստիտուտներով ստեղծում են տեսություններ (նաև կրոնական)՝ իրենց աշխարհաքաղաքական նպատակների համար։ Եվ շատ հեշտ է հատկապես երիտասարդությանը ներքաշել այդ ամենի մեջ։ Երիտասարդությունը պետք է հասկանա, որ դա իր լինելության, գոյության խնդիրն է՚,- նշեց բանախոսը։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |