Աշխարհահռչակ ջութակահար Պինկաս Ցուկերմանը կրկին համերգ կտա Երևանում20 հոկտեմբերի 2011 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ ջութակահար, Պինկաս Ցուկերմանը համերգ կտա Երևանում: Այդ մասին PanARMENIAN.Net � թղթակցին հայտնեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մամլո ծառայությունից: Համերգը կայանալու է հոկտեմբերի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Ցուկերմանը ելույթ է ունենալու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որը կղեկավարի հենց նրա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Համերգը կայանալու է «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում: Ցուկերմանը ծնվել է Թել Ավիվում, ուսանել Ջուլիարդի դպրոցում՝ Իվան Գալամյանի դասարանում։ Նա վարում է կատարողական վարպետության ծրագիր Մանհեթենի երաժշտանոցում, ղեկավարում է մի շարք հեղինակավոր նվագախմբեր, իսկ 2009 թ֊.՝ նաև Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորն է։ Իբրև կամերային երաժիշտ նա հանդես է եկել Դանիել Բարենբոյմի, Վլադիմիր Աշկենազիի, Իտցաք Պերլմանի, Օրիոն և Տոկիո լարային քառյակների, Ռալֆ Կիրշբաումի, Եֆիմ Բրոնֆմանի, Ժակլին դյու Պրեի և կատարողական արվեստի այլ վարպետների հետ։ Պինկաս Ցուկերմանի կատարումները հնչում են հոլիվուդյան բազմաթիվ ֆիլմերում։ Վերջերս էլ նա վարել է Grammy մրցանակաբաշխությունը: Մեծ երաժիշտը Հայաստանում ելույթ է ունեցել նաև անցած տարի` նույն փառատոնի շրջանակում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |