Իրանում Ռուսաստանի նոր դեսպան է դարձել Լևան Ճաղարյանը

PanARMENIAN.Net - Իրանում Ռուսաստանի նոր դեսպան է դարձել Լևան Ճաղարյանը: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը նշանակել է նրան Ալեքսանդր Սադովնիկովի փոխարեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախագահի հրամանագիրը հինգշաբթի օրը տեղակայվել է դաշնային նորմատիվ ակտերի բանկում:

Ավելի վաղ Ճաղարյանը զբաղեցնում էր Տաջիկստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը:

Սադովնիկովը Իրանում Ռուսաստանի դեսպանն է եղել ավելի քան վեց տարի. այս պաշտոնին նա նշանակվել էր 2005թ. մայիսին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---