Պետ Կոքս. Քաղաքացիական հասարակությունը կարող է շատ օգնել Ղարաբաղի հարցում20 հոկտեմբերի 2011 - 19:09 AMT PanARMENIAN.Net - «Արևելյան գործընկերության» ծրագիրը բավական դրական նախաձեռնություն է և մարմնավորում է ԵՄ և մասնակից երկրների փոխադարձ հետաքրքրությունը միջպետական կապերի ստեղծման հարցում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է «Եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Պետ Կոքսը: «Եվրամիությանն անդամակցելու ձգտումը չի կարող ակնթարթորեն իրականացվել: Ներկա փուլում ԵՄ-ին տարածություն է անհրաժեշտ, որտեղ հարաբերությունները բոլորովին զրոյական չեն լինի, սակայն դա նաև Միության մեջ լիարժեք ինտեգրացիա չի լինի»,- նշել է Կոքսը: Անդրադառնալով եվրաինտեգրման գործընթացում քաղաքացիական հասարակության դերի հարցերի վերաբերյալ Երևանում կազմակերպված խորհրդաժողովին` Կոքսը նկատել է, որ քաղաքացիական հասարակությունն ինքնավար խաղացող է, և նրա դերը արժեքների տարածումն ու մարդկանց միջև հարաբերությունների ամրապնդումն է: «Այս խորհրդաժողովի արժեքը կայանում է նրանում, որ այն տարածաշրջանային բնույթ ունի: Կարծում եմ` հանդիպումները տարածաշրջանում միշտ ավելի հեշտ և արդյունավետ են ընթանում, անգամ կազմակերպչական տեսակետից»,- հավելել է նա` օրինակ բերելով խորհրդաժողովին ադրբեջանական ներկայացուցիչների ներկայությունը: Այս համատեքստում Կոքսը նշել է նաև քաղաքացիական հասարակության մեծ դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Քաղաքացիական հասարակությունը կարող է հակամարտությունների կարգավորման մեջ դեր խաղալ խաղաղ համագոյակցման սկզբունքների ամրապնդման միջոցով: Հարաբերությունների ստեղծման համար համատեղ աշխատանք է հարկավոր, ինչը, անկասկած, բարդ է, սակայն ես հուսով եմ, որ հարաբերությունների հաստատման գործընթացը կզարգանա»,- ասել է նա: Վերջում Կոքսը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ են բոլոր կողմերի ջանքերը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |