ՀՀ ԱԳ նախարարը Եվրոպական շարժման պատվիրակությանը ներկայացրել է վերջին զարգացումները արցախյան հիմնախնդրում![]() 20 հոկտեմբերի 2011 - 21:12 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց հոկտեմբերի 20-21-ը Երևանում անցկացվող համաժողովին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Եվրոպական շարժման նախագահ Փեթ Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որը կազմում էին Եվրոպական շարժման փոխնախագահ, Բելգիայի պետնախարար Շարլ-Ֆերդինանդ Նոթոմը և գլխավոր քարտուղար Դիեգո Պինտոն: Ողջունելով հյուրերին` արտգործնախարարը գոհունակություն հայտնեց համաեվրոպական հեղինակավոր կազմակերպության Երևանում անցկացվող համաժողովի կապակցությամբ` նշելով, որ նման միջոցառումների անցկացումը Հայաստանում կարևոր խթան է հանդիսանում Հայաստան-ԵՄ համագործակցության առավել ամրապնդման համար: Եվրոպական շարժման նախագահ Փաթ Քոքսը շնորհակալություն հայտնեց կազմակերպության համաժողովի կազմակերպմանը ՀՀ իշխանությունների ցուցաբերած աջակցության համար և ընդգծեց, որ միջոցառումը լավ հնարավորություն է վերլուծելու այսօր ԵՄ-ում տեղի ունեցող գործընթացները ու ամփոփելու Հայաստանի – ԵՄ հարաբերություններում ցայսօր արձանագրված տեսանելի առաջընթացը: Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Եվրոպական մերձեցման, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |