Թողարկվել է «Հայաստանի խաչքարեր» հուշադրամների նոր շարքը![]() 20 հոկտեմբերի 2011 - 22:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը «Հայաստանի խաչքարերը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է արծաթե հուշադրամներ` «Կեչառիսի խաչքար», «Սանահինի խաչքար», «Գոշավանքի խաչքար», «Գնդեվանքի խաչքար», «Էջմիածնի խաչքար» և «Նորավանքի խաչքար»: Ինչպես հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, բոլոր հուշադրամների դիմերեսը նույնն է: Դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: «Կեչառիսի խաչքար» հուշադրամի դարձերեսի կենտրոնում ներդրված է Կեչառիսի վանական համալիրում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր և Կեչառիսի վանական համալիրը: «Սանահինի խաչքար» հուշադրամի դարձերեսի կենտրոնում ներդրված է Սանահինի վանքում գտնվող խաչքարի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր և Սանահինի վանքը: «Գոշավանքի խաչքար» հուշադրամի դարձերեսի կենտրոնում ներդրված է Գոշավանքի համալիրում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր և Գոշավանքի համալիրը: «Գնդեվանքի խաչքար» հուշադրամի դարձերեսի կենտրոնում ներդրված է Գնդեվանքում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր, նախշեր և Գնդեվանքը: «Էջմիածնի խաչքար» հուշադրամի դարձերեսի կենտրոնում ներդրված է Սբ. Էջմիածնի վանական համալիրի տարածքում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր, նախշեր և Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը: «Նորավանքի խաչքար» հուշադրամի դարձերեսի կենտրոնում ներդրված է Նորավանքի համալիրի տարածքում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր, նախշեր և Նորավանքի համալիրը: Հուշադրամները հատվել են Լիխտենշտեյնի «Coin Invest Trust» ընկերության կողմից: Հուշադրամներից յուրաքանչյուրի քաշը 25 գ է, չափը` 27x47 մմ, ներդիրը` բաղադրյալ մարմար, տպաքանակը` մինչև 2500 հատ յուրաքանչյուր տեսակից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |