Վահրամ Աթանեսյանը շփման գծում կառուցվող պատն անվանել է «Իլհամյան մեծ պատ»21 հոկտեմբերի 2011 - 09:24 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների գծով մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում կառուցվող պատն անվանել է «Իլհամյան մեծ պատ»: Ինչպես նա հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, պատի շինարարությունը Բաքվի հերթական քարոզչական քայլն է և իրենից ոչ մի լուրջ բան չի ներկայացնում: «Ո՞րն է պատի իմաստը: Եկեք իրադրությանն իրատեսորեն մոտենանք: Եթե նրանք պատ են կառուցում խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար, արդյո՞ք մենք չենք կարող խանգարել այդ շինարարությանը: Չէ որ նրանք այդ պատը կառուցում են մեր ԶՈՒ աչքի առաջ: Եթե հայկական կողմը կանխամտածված կերպով խաղաղ բնակիչների սպաներ, ապա արդեն կարող էր գնդակոծած լինել բոլոր բանվորներին, որոնք կառուցում են այդ պատը»,- նշել է նա: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք պատի կառուցումը կարող է խախտել շփման գծում ուժերի հավասարակշռությունը, Աթանեսյանն ընդգծել է. «Եթե ադրբեջանական կողմը կարծում է, որ այդ պատը նրանց պատնիշելու է պատասխան հարվածներից, ապա չարաչար սխալվում է»: Նրա խոսքով` այսօրվա ԼՂՀ Պաշտպանության բանակն այնպիսի ռազմական միջոցներ ունի, որ կարող է հանգիստ ոչնչացնել ցանկացած ինժեներական կառույց: Ադրբեջանը պաշտպանական պատ է կառուցում Արցախի հետ շփման գծի երկայնքով: Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Չրաղլի գյուղի մոտ, որը սահմանակից է ԼՂՀ Մարտակերտի շրջանին արդեն կառուցվել է 700 մ երկարությամբ և 3 մետր բարձրությամբ պատ: «Պատի կառուցումը կապահովի խաղաղ բնակչության անվտագնությունը, հնարավորություն կտա մարդկանց վերադառնալ իրենց տները: Դա մեծ խնդիր է, քանի որ գյուղի 78 տներից 24-ում ոչ ոք չի ապրում, քանի որ այն մշտապես գնդակոծվում է: Իսկ եթե պաշտպանություն լինի գնդակներից , մարդիկ կկարողանան այնտեղ ապրել»,-հայտարարել է Աղդամի շրջանի Չրաղլի գյուղի գյուղապետ Գաբիլ Աբբասովը: «Հայ դիպուկահարներից պաշտպանվելու համար» շփման գծում պատ կառուցելու գաղափարը Ադրբեջանում քննարկվում է 2006 թվականից: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |