2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքը կսկսվի 2013թ. օգոստոսին21 հոկտեմբերի 2011 - 11:03 AMT PanARMENIAN.Net - 2014թ. ֆուտբոլի ԱԱ տոմսերի վաճառքը կսկսվի 2013թ. օգոստոսին, հայտնում է ՖԻՖԱ-ի մամլո ծառայությունը: 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մասը տեղի կունենա հունիսի 12-ից հուլիսի 13-ը Բրազիլիայում: 2013թ. նույնպես Բրազիլիայում տեղի կունենա Կոնֆեդերացիաների գավաթը: «Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության տոմսերի վաճառքը կսկսվի 2013թ. Կոնֆեդերացիաների գավաթից հետո: Կոնֆեդերացիաների գավաթի տոմսերը կվաճառվեն 2012թ. վերջում, վիճակահանությունից անմիջապես հետո»,-ՖԻՖԱ-ի մարքեթինգի գծով տնօրենի խոսքերն է մեջբերել Տյերի Վայլը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: ԱԱ բացման խաղը տեղի կունենա հունիսի 12-ին Սան Պաուլույում, իսկ եզրափակիչը՝ հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |