Մուամար Քադդաֆին թաղվելու է գաղտնի վայրում![]() 21 հոկտեմբերի 2011 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադդաֆին թաղվելու է գաղտնի վայրում, հաղորդում է «ՌՒԱ Նովոստին»։ Այդ մասին հայտարարել է Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը։ Լիբիայի նոր իշխանությունները նշել են, որ Քադդաֆիին թաղելու են մահմեդական ավանդույթների համաձայն։ Երկրի նախկին առաջնորդին թաղելու են գաղտնի վայրում, որպեսզի կողմնակիցներն չկազմակերպեն ուխտագնացություն նրա գերեզմանին: Անցումային ազգային խորհուրդը նաև հաղորդել է, որ պաշտոնապես Լիբիան ազատագրելու մասին հայտարարվելու է շաբաթ օրն առավոտյան։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |