Հարավկովկասյան երկաթուղու բեռնափոխադրումների ծավալը հունվար-սեպտեմբերին աճել է 8,4 տոկոսով21 հոկտեմբերի 2011 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2011 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2370,1 հազար տոննա, ինչը 8,4% գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 2011 թ. ինը ամիսների ընթացքում բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 8,7% գերազանցեց բեռնափոխադրումների նախատեսված ծավալը /2180,1 հազար տոննա/: Արտահանմնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը հունվար-սեպտեմբերին կազմել է 326,8 հազար տոննա, ինչը 33,9% գերազանցեց 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում 2011 թ. ինը ամիսների ընթացքում տեղափոխվել է 992,8 հազար տոննա բեռ, ինչը 5,8% պակաս է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Տեղական հաղորդակցությունում 2011 թ. հունվար-սեպտեմբերին փոխադրվել է 1050,5 հազար տոննա բեռ, ինչը 18,3% գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների աճը, այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքները վկայում են ընկերության ճկուն սակագնային քաղաքականության արդյունավետության մասին, ինչը բերում է բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատմանը, հաղորդում է ՀԿԵ մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |