Կոնստանտին Սարոյանը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն

Կոնստանտին  Սարոյանը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն

PanARMENIAN.Net - Կոնստանտին Սարոյանը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն: Հոկտեմբերի 3-ից Կ. Սարոյանն ընտրվել է որպես գլխավոր տնօրենի պաշտոնակատար ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Խորհրդի կողմից, իսկ հոկտեմբերի 18-ին իր թեկնածությունը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Կոնստանտին Սարոյանը նոր սերնդի առաջադեմ մասնագետներից է, փորձառու` բանկային կառավարման և տեխնոլոգիաների մշակման ու հայաստանյան շուկայում դրանց ներդրման գործում: Սարոյանն իր կարիերան սկսել է 1999 թ-ից: 2001-2002թթ. եղել է Հաշվարկաքլիրինգային խմբի ղեկավար Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայում: 2002թ.-ից ղեկավարել է մարքեթինգի, ստրատեգիական պլանավորման բաժինները ՀՀ մի շարք բանկերում:

2004-2011թթ. Սարոյանը զբաղեցրել է ղեկավար պաշտոններ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում: Հանդիսացել է բանկի ներքին աուդիտի ղեկավար, տնօրինության անդամ և ղեկավարել է տարբեր մի շարք ուղղություններ՝ ներառյալ մարքեթինգի, հասարակության հետ կապերի, մարդկային ռեսուրսների կառավարման, ռազմավարական պլանավորման, բիզնեսի զարգացման:

Կ. Սարոյանը նաև մասնակցել է միջազգային կազմակերպությունների տարբեր ծրագրերում և աշխատանքային խմբերում, որպես կապիտալի շուկայի զարգացման փորձագետ:

Կ. Սարոյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը, ունի տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում, մասնակցել է բազմաթիվ սեմինարների և վերապատրաստումների Հայաստանում և արտերկրում: Նա դասավանդել է մի շարք համալսարաններում, ներկայումս դասավանդում է «Հայաստանում Ֆրանսիական Համալսարան» Հիմնադրամում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---