Հայաստանը բարձր է գնահատում Ավստրիայի հավասարակշռված մոտեցումները Հարավային Կովկասի տարածաշրջանի վերաբերյալ![]() 21 հոկտեմբերի 2011 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ին Ավստրիայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպել է Եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարության Արարողակարգային ծառայության ղեկավարի տեղակալ Պետեր Էլսներ-Մաքեյի հետ, որից հետո ըստ ավստրիական արարողակարգի իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել նախարարության գլխավոր քարտուղար Յոհաննես Կիրլեին: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում Յոհաննես Կիրլեն շնորհավորել է Արման Կիրակոսյանին Ավստրիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ դեսպանը իր պաշտոնավարման ընթացքում կնպաստի հայ-ավստրիական հարաբերությունների առավել զարգացմանն ու ընդլայնմանը: Հանդիպման ընթացքում դեսպան Կիրակոսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները` նշելով, որ ԵՄ հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը մշտապես եղել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից մեկը, և այդ համատեքստում մեծապես կարևորվում է Ավստրիայի` որպես ԵՄ անդամ երկրի հետ սերտ համագործակցությունը: Յոհաննես Կիրլեի խնդրանքով դեսպան Կիրակոսյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման վերջին զարգացումները` ընդգծելով, որ Հայաստանը բարձր է գնահատում ավստրիական կողմի հավասարակշռված մոտեցումները Հարավային Կովկասի տարածաշրջանի վերաբերյալ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |