Հոկտեմբերի 24-ին մեկնարկում է Տոսկանա նահանգի շաբաթը Երևանում21 հոկտեմբերի 2011 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-28 կայանալու է Իտալիայի Տոսկանա նահանգի շաբաթը Երևանում: Այն կազմակերպել է Երևանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնը և Հայաստանում Իտալիայի դեսպանությունը: Բացումը կայանալու է Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում «Էրմանո Շերվինո» դիզայն ստուդիայի հագուստների ցուցադրությամբ: Հայտնի «Տեռե դել լեվանտե ֆիորենտինո» կազմակերպությունը կազմակերպելու է կրթական սեմինար`Հայաստանի տարածքում ագրոտուրիզմի զարգացման և տեղանքին հատուկ տիպիկ արտադրանքի արժևորման նպատակով: Մասնավորապես, կքննարկվեն տարածքային շուկայավարման ռազմավարությանը, էկոտուրիզմի զարգացմանն ու գյուղական վայրերում հյուրընկալությանն (ագրոտուրիզմ) առնչվող թեմաներ: Արվեստի Եվ ռեստավրացիայի ինստիտուտ – Պալացո Սպինելի ինստիտուտի հնագիտական գտածոների ռեստավրացիայի դասախոս Էլենա Ֆունգինին հոկտեմբերի 25-ին և 26-ին Երևանում կանցկացնի երկու սեմինար: «Վենտի լուչենտի» ընկերակցությունը Երևանում ներկայացնելու է «Արարատ» ներկայացումը, որը պատմում է ցեղասպանության մասին և բեմադրվել է Վենետիկի հայ համայնքում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |