Հայազգի երգչուհի Շերի հագուստները կցուցադրվեն Երևանում![]() ![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ին ժամը13:00-ին Երևանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում, Երևանում Իտալիայի Տոսկանա նահանգի շաբաթվա շրջանակում կայանալու է իտալացի հանրահայտ դիզայներ Էրմանո Շերվինոյի հագուստների ցուցադրությունը: Կենտրոնում ցուցադրվելու է ծագումով հայ աշխարհահռչակ երգչուհի և դերասանուհի Շերի (Շերլին Սարգսյան) հագուստները, որոնք նա կրել է 1999թ-ին Ֆրանկո Ձեֆիրելիի «Թեյ Մուսոլինիի հետ» ֆիլմում: Ներկայացվելու են 8 տարբեր ոճերի հագուստներ: Երևանում Իտալիայի Տոսկանա նահանգի շաբաթը կազմակերպել է Հայաստանում Իտալիայի դեսպանատունը Երևանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնի հետ համատեղ: Այն կայանալու է հոկտեմբերի 24-28-ը: Միջոցառումների շրջանակներում սպասվում է Վենետիկում բեմադրված «Արարատ» բեմադրության ներկայացումը, ռեստավրատորի դասընթացներ և այլն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |