Գեղամ Հարությունյանը հայկական բանակի խնդիրների լուծումը տեսնում է պրոֆեսիոնալիզմի բարձրացման մեջ21 հոկտեմբերի 2011 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ հայկական բանակում տիրող իրավիճակն անհանգստացնում է բոլորին։ Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարությանը կից Հանրային խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը։ Անդրադառնալով բանակում մահվան դեպքերին՝ նա նշել է, որ տարեց տարի բանակում մահացության մակարդակը նվազում է, բայց հայ հասարակությունը, մինևնույն է, դժգոհ է, քանի որ կտրուկ փոփոխություններ է ցանկանում։ Հարությունյանը նաև նշել է, որ ամենից շատ անհանգստացնում են բռնության և նվաստացման հողի վրա կատարվող ինքնասպանությունները։ Նա ընդգծել է, որ հայկական բանակի խնդիրների լուծումը տեսնում է պրոֆեսիոնալիզմի բարձրացման և ավելի մասնագիտացված աշխատանքի մեջ։ Նրա խոսքով, բանակում կարելի է կատարել կազմի ուսուցում, սակայն բավական բարդ է վերահսկել մարդկանց միջև հարաբերությունները։ «Կարող եմ վստահ ասել մի բան. բանակը երբեք չի խուսափել պատասխանատվությունից»,- ասել է նա։ Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |