Samsung-ն առաջ կանցնի Apple-ից սմարթֆոնների վաճառքի թվով![]() 21 հոկտեմբերի 2011 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Samsung ընկերությունը 2011-ի 3-րդ եռամսյակում ենթադրաբար առաջ է անցել Apple ընկերությունից սմարթֆոնների վաճառքի քանակով։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։ 3-րդ եռամսյակում Samsung-ը վաճառքի է հանել 20-30 միլիոն սմարթֆոն, ինչը թույլ է տալիս եզրակացնել մրցակցության մեջ առաջատարի դերը ստանձնելու մասին։ Նույն ժամանակահատվածում Apple-ը վաճառել է 17 միլիոն iPhone սմարթֆոն, իսկ սմարթֆոնների վաճառքի առաջատարների երրորդ տեղը զբաղեցնում է ֆիննական Nokia-ն՝ 16,8 միլիոն վաճառքով։ Դեռևս պաշտոնական տեղեկություն Samsung-ի առաջատար լինելու մասին չկա, քանի որ ինքը ընկերությունը չի հայտնել ստույգ վաճառքի քանակը։ Ընկերության 3-րդ եռամսյակի ֆինանսկան հաշվետվությունը պաշտոնապես հայտնի կդառնա եկող շաբաթվա մեջ։ Samsung-ն արտադրում է սմարթֆոններ երեք օպերացիոն համակարգերով՝ Android, Windows Phone 7 և bada։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |