Հայ հասարակության մոտ անվստահության մթնոլորտ է ձևավորվել բանակում միջադեպերի հետաքննության նկատմամբ![]() 21 հոկտեմբերի 2011 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Երկար տարիների ընթացքում հայ հասարակության մոտ անվստահություն է ձևավորվել բանակում տեղի ունեցող միջադեպերի հետաքննությոն գործընթացների նկատմամբ։ Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարությանն առընթեր Հանրային խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը։ Նրա խոսքով, հետաքննության համար պատասխանատուները փորձում են ամեն ինչ անել, որպեսզի բոլոր միջադեպերը բացահայտվեն և մեղավորները պատժվեն։ «Բոլոր միջադեպերը գրանցվում են, և ամեն դեպքի վերաբերյալ կատարվում է եռաստիճան հետաքննություն՝ ծառայողական, հետաքննչական և դատական։ Դատավճիռ է կայացվում և բոլոր մեղավորները պատժվում են, մի մասին՝ ոչ»,- ասել է նա։ Անդրադառնալով նրան, թե այս տարի բանակում մահվան քանի դեպք է գրանցվել, Հարությունյանն ասել է, որ հայտնի է, որ անցյալ տարի հայկական բանակում արձանագրվել է 54 դեպք, սակայն չի նշել այս տարվա տվյալները, քանի որ իր մոտ վիճակագրություն չունի։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |