ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Սթիվեն Սթըրմը դասախոսություն է կարդացել ՀՀ Դիվանագիտական ակադեմիայի ունկնդիրների առջև

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Սթիվեն Սթըրմը դասախոսություն է կարդացել ՀՀ Դիվանագիտական ակադեմիայի ունկնդիրների առջև

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին` «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման շրջանակներում, ՀՀ ԱԳՆ-ում անցկացվեց սեմինար՝ նվիրված սահմանային անվտանգության խնդիրներին: Սեմինարի համակազմակերպիչներն էին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և ՆԱՏՕ-ի Միջազգային անձնակազմը:

Սեմինարին մասնակցության նպատակով Երևան էր ժամանել ՆԱՏՕ-ի պատվիրակությունը՝ Պաշտպանական քաղաքականության և պլանավորման ստորաբաժանման պաշտպանական քաղաքականության և կարողությունների բաժնի ղեկավար պրն Սթիվեն Սթըրմի գլխավորությամբ:

Աշխատանքային երկու նստաշրջանների ընթացքում` ընդհանուր «Տեղեկատվության հավաքման, ռիսկերի գնահատման և ռեսուրսների տեղաբաշխման արդյունավետության բարձրացում» թեմայի շրջանակներում, քննարկվեցին պետական սահմանների համալիր կառավարման, ռիսկերի վերլուծության մոդելի մշակման և այլ խնդիրներ:

Հոկտեմբերի 20-ին ՆԱՏՕ-ի պատվիրակության ղեկավար Սթիվեն Սթըրմը դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ Դիվանագիտական ակադեմիայի ունկնդիրների առջև` նվիրված Լիսաբոնի գագաթաժողովի որոշումների լույսի ներքո ՆԱՏՕ-ի օրակարգային առաջնահերթ հարցերին, Դաշինքի կողմից իրականացվող գործողություններին:

Նույն օրը ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչները, պատվիրակության անդամները և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չառլզ Լոնսդեյլը այցելեցին ՀՀ խաղաղապահ բրիգադ և ծանոթացան նրա գործունեությանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---