Հարկավոր է հետաքննել Քադդաֆիի մահվան հանգամանքները, գտնում է ՄԱԿ-ը![]() 21 հոկտեմբերի 2011 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադդաֆիի մահվան հանգամանքները հետաքննության կարիք ունեն, ուրբաթ օրը հայտարարել է ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլլայը: Այդ մասին հայտնում է Associated Press-ը, հղում անելով մամլո քարտուղար Ռուպերտ Քոլվիլին: «Հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում է նա մահացել, և հարկավոր է հետաքննություն անցկացնել»,-ասել է Ռուպերտ Քոլվիլը Ժնևում: Ըստ նրա, Սիրտում բջջայինից արված լուսանկարները, որտեղ պատկերված է սկզբում վիրավոր, իսկ հետո մահացած Քադդաֆին, հակառակորդներով շրջապատված, համադրության արդյունքում լուրջ մտահագություն են առաջացնում: Հինգշաբթի Global Post-ը հրապարակեց կադրեր, որոնք արվել են Քադդաֆիին գերելուց հետո, որտեղ նա դեռ ողջ է: Կադրերն ուղեկցվում են բղավոցներով՝ «Մի սպանեք նրան, նա մեզ ողջ է հարկավոր»: Ավելի ուշ հրապարակվեցին այլ կադրեր՝ Քադդաֆի մահից առաջ և հետո: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |