«Կլոր սեղան» բարեգործական միջեկեղեցական հիմնադրամն ամփոփել է տարին21 հոկտեմբերի 2011 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից հիմնադրված Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական միջեկեղեցական հիմնադրամի տարեկան` 2010-2011թթ.-ն ամփոփող ժողովը: Արդեն տասնհինգ տարի գործող Կլոր սեղան հիմնադրամի նպատակն է աջակցել բարեգործական, գյուղատնտեսական, բնապահպանական, կրթական, մշակութային ու հասարակական տարբեր ծրագրերի իրականացմանը: Վերջին շրջանում Կլոր սեղանը ներգրավված է նաև տարածաշրջանային խաղաղության հաստատման և արտակարգ իրավիճակներում օգնության կազմակերպման ծրագրերում: Ժողովը սկսվել է Կլոր սեղանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի աղոթքով և բացման խոսքով: Սրբազան Հայրը, ողջունելով ժողովին ներկա Կլոր սեղանի գործընկերներին և աշխատակիցներին, հաջողություն ու բարի ընթացք է մաղթել ժողովի աշխատանքներին: Ներկաներին իր ողջույնի խոսքն է փոխանցել նաև ՀԿՍ գործադիր տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը: Վերջինն ուրախությամբ նշել է, որ հիմնադրամի երկարատև աշխատանքի արդյունքները նկատելի են, ընդլայնվել է գործընկերների ցանցը: Հիմնադրամի գործադիր տնօրենը ժողովականներին ներկայացրել է նաև միջեկեղեցական կազմակերպության օպերատիվ և արագ արձագանքը Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի հետևանքների հաղթահարման գործում. «Մենք թերևս միակ միջազգային կազմակերպությունն ենք, որ առաջինն արձագանքեցինք այդ դժբախտ պատահարին և հոգևոր, նյութական աջակցություն ցուցաբերեցինք»: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |