Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականը ԵԱ ընտրական փուլի առաջին խաղում հաղթեց Սլովակիային 21 հոկտեմբերի 2011 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Սլովակիայի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականների երկրորդ խաղակեսը մեկնարկեց Վարազդատ Ավետիսյանի սաների հաղթական հաշվով: Առաջին խաղակեսում երկու անգամ աչքի ընկավ Հովհաննես Հովհաննիսյանը: Հայ ֆուտբոլիստները շարունակեցին վստահ տիրապետել գնդակին: Հայաստանի հավաքականը չկարողացավ իրացնել իր պահերը և 71-րդ րոպեին հաջողությունը ժպտաց սլովակներին: Մեծ հեռավորությունից Ալբերտ Օհանյանի դարպասը գրավեց Յակուբ Վոյտուշը: Չնայած դրան, Հայաստանի հավաքականը կարողացավ պահպանել հաղթական հաշիվը՝2:1: 10-րդ խմբում Հունաստանի հավաքականը 10:0 հաշվով հաղթեց Անդորրային: Հունաստանն ու Հայաստանը 3-ական միավոր ունեն և գլխավորում են խմբի մրցաշարային աղյուսակը: Հոկտեմբերի 23-ին Սլովակիան կխաղա Անդորրայի հետ, Հայաստանը՝ Հունաստանի: Ընտրական փուլի վերջին օրը տեղի կունենան Հունաստան-Սլովակիա, Անդորրա-Հայաստան խաղերը: Խաղերը տեղի կունենան հանրապետական մարզադաշտում: ԵԱ ընտրական փուլի 10-րդ խաղերը տեղի են ունենում Երևանում հոկտեմբերի 21-26-ը: Հաջորդ փուլ դուրս կգա միայն խմբում առաջին տեղը զբաղեցրած հավաքականը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Ուսուցիչների կամավոր ատեստավորումն այսուհետ նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով Վարչապետն ընդգծել է երեխայի համար դպրոցում որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծելու կարևորությունը Միրզոյանը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին․ ՀՀ-ն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը «Մենք ինքներս առերեսվել ենք նույն ավերածությանը մեր տարածաշրջանում»,–ասել է նա |