Հովիկ Աբրահամյանը Իտալիայի Սենատի նախագահին հրավիրել է պաշտոնական այցով Հայաստան այցելել![]() 21 հոկտեմբերի 2011 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց եռօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իտալիայի Սենատի Եվրոպական Միության քաղաքականության հարցերով հանձնաժողովի պատվիրակությանը` հանձնաժողովի նախագահ տիկին Ռոսսանա Բոլդիի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են հանձնաժողովի անդամներ, Իտալիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ալբերտինա Սոլիանին և Կրիստիանո դե Եկկերը: Ողջունելով իտալացի սենատորներին` ԱԺ նախագահը նշեց, որ ուրախ է խորհրդարանի հարկի տակ ողջունել բարեկամ երկրի խորհդարանականներին. «Իտալիայի հետ Հայաստանը կիսում է դարավոր պատմություն, քրիստոնեական և մշակութային ընդհանուր ժառանգություն»: Նրա համոզմամբ իտալացի խորհրդարանականների այցը Հայաստան կնպաստի երկու երկրների փոխգործակցության ակտիվացմանը և միջխորհրդարանական կապերի զարգացմանը: Անդրադառնալով երկու երկրների հարաբերություններին` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հայ-իտալական գործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային բնագավառներում ունի զարգացման լավ հեռանկարներ: Երկկողմ քաղաքական երկխոսության խթանման տեսանկյունից ԱԺ նախագահը կարևորեց հայ-իտալական բարձրաստիճան փոխայցելությունները: Նրա խոսքով ` հայ-իտալական միջխորհրդարանական կապերն ավելի արդյունավետ զարգացնելու առումով անհրաժեշտ է օգտագործել համագործակցության հնարավոր բոլոր ձևաչափերը: Օգտվելով առիթից` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց հյուրերին Իտալիայի միավորման 150-ամյակի կապակցությամբ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Իտալիայի Սենատի Եվրոպական Միության քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոսսանա Բոլդին նշեց, որ նման այցերը խթանում են հայ-իտալական փոխգործակցությունը և նպաստում միջխորհրդարանական կապերի զարգացմանը: Նա իր պատվիրակության այցը կարևորեց նաև Հայաստանի` Եվրոպային ինտեգրվելու համատեքստում, մասնավորապես «Նոր հարևանության քաղաքականության» և «Արևելյան գործընկերության» շրջանակներում: Իտալացի խորհրդարանականները նաև շնորհավորեցին ՀՀ անկախության 20-ամյակը և նշեցին, որ այս ժամանակահատվածում Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել: Հանդիպման վերջում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տիկին Բոլդիին խնդրեց Սենատի նախագահին փոխանցել պաշտոնական այցով Հայաստան այցելելու իր հրավերը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |