Հայաստանի ֆուտզալի հավաքականը ոչ ոքի խաղաց Մոլդովայի հավաքականի հետ21 հոկտեմբերի 2011 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին Հայաստանի ֆուտզալի հավաքականը Թբիլիսիում անցկացրեց աշխարհի առաջնության որակավորման առաջին փուլի երկրորդ հանդիպումը: Հայկական թիմի մրցակիցը Մոլդովայի հավաքականն էր: Վերջինս առջևում էր 2:0 հաշվով, սակայն Ռուբեն Նազարեթյանի սաները կարողացան հավասարեցնել հաշիվը և մեկ միավոր վաստակել: A խմբի առաջատարը Մոլդովայի հավաքականն է 4 միավորով, Հայաստանը 2 միավորով առայժմ երկրորդն է: Այս խմբում երկրորդ հանդիպումը Վրաստանի և Մալթայի հավաքականների միջև մեկնարկում է երևանյան ժամանակով 19:15-ին: Վերջին խաղում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 23-ին իր ուժերը կչափի Մալթայի հետ: Հաջորդ փուլ դուրս կգա միայն այն թիմը, որը խմբում առաջին տեղը կգրավի:
Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |