Երևանի քաղաքապետը «Ռոստելեկոմ»-ի նախագահի հետ քննարկել է «Էլեկտրոնային քաղաք» նախագիծը21 հոկտեմբերի 2011 - 19:25 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և «Ռոստելոկոմ» ընկերության նախագահ Ալեքսանդր Պրովոտորովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ քննարկվել են քաղաքապետարանի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ռուսական առաջատար ընկերության հնարավոր համագործակցության հարցեր, տեղեկացնում են քաղաքապետարանի մամլո ծառայությունից։ Կարեն Կարապետյանը հյուրերին նախ ներկայացրել է «Ռոստելեկոմ»-ի հետ հնարավոր համագործակցության ուղղությունները: Քաղաքապետի դիտարկմամբ որպես այդպիսիք կարող են լինել «Անվտանգ քաղաք», «Էլեկտրոնային քաղաք» և «Ստորգետնյա այլընտրանքային հաղորդուղիների ցանց» նախագծերը, որոնց ուղղությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ քաղաքապետարանի համապատասխան օղակների կողմից: «Քաղաքային տնտեսության բոլոր այն ոլորտները, որոնք ունեն բիզնես տրամաբանություն, պետք է կառավարվեն մասնավոր հատվածի կողմից: Այդպիսով հնարավոր կդառնա շատ ավելի արդյունավետ կառավարել ցանակացած ոլորտ, ինչն ակնհայտորեն կբարձրացնի տվյալ օղակում մատուցվող ծառայությունների որակը»,- նշել է քաղաքապետը: «Ռոստելոկոմ»-ի նախագահ Ալեքսանդր Պրովոտորովը պատրաստակամություն է հայտնել փոխգործակցել քաղաքապետի նշած նախագծերի շրջանակում և խոստացել առաջիկա ամիսների ընթացքում քննարկան ներկայացնել ընկերության առաջարկների ամբողջական փաթեթը: Հաշվի առնելով ընկերության «Դատա Կենտրոն»-ներ ստեղծելու մեծ փորձը, Կարեն Կարապետյանը ռուսական կողմի հետ քննարկել է նաև Երևանի քաղաքապետարանի միասնական տեղեկատվական կենտրոնի ստեղծման հնարավորության, ինչպես նաև երևանցիների համար էլեկտրոնային միասնական ծառայությունների համակարգի ստեղծման ու զարգացման հարցեր: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |