ՀՀ գլխավոր հյուպատոսը Աջարիայի վարչապետի հետ քննարկել է Հայաստանի և Աջարիայի միջև զբոսաշրջության ծավալների ընդլայնման հարցեր21 հոկտեմբերի 2011 - 20:52 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության նախագահ Լևան Վարշալամիձեն ընդունել է ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանին հյուպատոսական էկզեկվատուրայի ստացման և պաշտոնի ստանձման կապակցությամբ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Աջարիայի միջև զբոսաշրջության ծավալների ընդլայնման պայմաններում տեղեկատվության առավել հասանելիության, հանգստավայրերում սպասարկման որակի բարձրացման, տուրիստական գործակալությունների փոխգործակցության, ինչպես նաև Աջարիայի հայ համայնքային կազմակերպությունների գործունեության, հայ-աջարական տնտեսական և մշակութային համագործակցության մի շարք հարցեր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |