Ռուսաստանի ԱԳՆ. Ոչ ոք երբեք չի հրավիրի Սահակաշվիլիին Մոսկվա22 հոկտեմբերի 2011 - 10:15 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը երբեք չի հրավիրի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Մոսկվա, հոկտեմբերի 21-ին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Նրան ոչ ոք երբեք չի հրավիրի: Այդ մարդը հասկանալի պատճառներով դուրս է բերված մեր գործընկերների ցանկից: Մի մարդ, որ հրամայել է սպանել մեր խաղաղապահներին, ինչպես նաև այն քաղաքացիներին, որոնց համարում էր իր երկրի քաղաքացիները: Ես նկատի ունեմ Հարավային Օսեթիայի բնակիչներին»,-հայտարարել է Լավրովը «Գոլոս Ռոսիի», «Ռադիո Ռոսիի» և «Էխո Մոսկվի» ռադիոկայանների ուղիղ եթերում՝ ռադիոլսողի հետ ինտերակտիվ շփման ժամանակ: Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի ու Թբիլիսիի միջև խզվեցին Թբիլիսիի նախաձեռնությամբ, երբ ռուսական բանակը 2008թ. օգոստոսին Վրաստանին խաղաղության պարտադրման գործողություն կատարեց, իսկ օգոստոսի 26-ին ճանաչեց երկու նախկին վրացական ինքնավարությունների՝ Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը Մարքեթինգային ընկերության հիմնադիրը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավելի վաղ Պետոյանը նշանակվել էր քաղաքապետի խորհրդական |