Ռուսաստանն աշխատում է Իրանի հարցով բանակցությունների հասնել «վեցնյակում»22 հոկտեմբերի 2011 - 10:16 AMT PanARMENIAN.Net - «Վեցնյակի» ներսում բանակցային գործընթացը Իրանի շուրջ ներկայումս արգելակվել է, սակայն, Ռուսաստանն աշխատում է նորից վերսկսել գործընթացը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Գոլոս Ռոսիի», «Ռադիո Ռոսիի» և «Էխո Մոսկվի» ռադիոկայանների ուղիղ եթերում՝ ռադիոլսողի հետ ինտերակտիվ շփման ժամանակ: «Մենք աշխատում ենք բանակցային գործընթաց սկսել եվրոպացիների, ամերիկացիների, մեր և չինացիների միջև մի կողմից, և Իրանի հետ մյուս կողմից, սակայն այն դեռ արգելակվում է: Մենք ցանկանում ենք, որ այդ գործընթացում առաջխաղացում լինի»,-ասել է Լավրովը: Լավրովն ընդգծել է Իրանի կողմից ՄԱԿ ԱԽ պայմանների կատարումը միջուկային ծրագրի վերաբերյալ, սակայն, նշել է, որ այդ պատժամիջոցներից բացի, կան նաև միակողմանի պատժամիջոցներ, որոնք կիրառում են առանձին պետություններ: «Միակողմանի պատժամիջոցները գործին չեն օգնում…քանի որ պառակտում են միասնական ճակատը»,-ասել է Լավրովը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |