Քեթրին Էշթոն. Գերտերությունները համաձայն են հանդիպել Թեհրանի հետ, եթե վերջինս պատրաստ է լուրջ բանակցությունների![]() 22 հոկտեմբերի 2011 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Գերտերությունները համաձայն են հանդիպել Թեհրանի հետ, եթե «վերջինս պատրաստ է լուրջ բանակցությունների»: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության գծով հանձնակատար Քեթրին Էշթոնը Իրանի ղեկավարությանը հղած իր նամակում, որը հրապարակել է «Ռոյթերս» գործակալությունը: «Աշխատելով վերսկսել բանակցությունները՝ չափազանց կարևոր է ձգտել կոնկրետ արդյունքների»,-գրել է Էշթոնը միջուկային հարցով բանախոս Սաիդ Ջալիլիին: «Մենք պետք է վստահ լինենք, որ երբ նորից հանդիպենք, կկարողանանք իրական առաջընթացի հասնել միջուկային հարցում»,-ասել է նա: Ըստ Էշթոնի, Իրանը պետք է հանդիպի վեցնյակի երկրների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ՌԴ-ի ու Չինաստանի հետ: Ավելի վաղ Ջալիլին նամակ էր հղել Էշթոնին, որտեղ Իրանի պատրաստակամությունն էր հայտնվում բանակցությունների նոր փուլ անցկացնել՝ հավելելով, որ Թեհրանը չի հրաժարվի իր «միջուկային իրավունքներից»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |