Արմինե Սինաբյանը դուրս է եկել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ![]() 22 հոկտեմբերի 2011 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Ռոտերդամում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունը: Հայ մարզուհի Արմինե Սինաբյանը (64կգ ք/կ) դուրս է եկել եզրափակիչ: Կիսաեզրափակչում Սինաբյանի մրցակիցը չեխ Մարտինա Շմորանզովան էր, որի հանդեպ նա վստահ հաղթանակ տարավ: Հոկտեմբերի 22-ին հայ մարզուհու մրցակիցը կլինի թրքուհի Թաթար Գուլզումը: Հայաստանի մյուս երեք ներկայացուցիչները դուրս են մնացել հետագա պայքարից: Հայկուհի Նահապետյանը (51կգ ք/կ) զիջել է Կարոլոնե Միչալժուկին (Լեհաստան). Նատալիա Բիրիուկը (Ուկրաինա) նոկաուտով հաղթել է Կարինե Գևորգյանին (57 կգ ք/կ), իսկ Աշխեն Սիմոնյանը (75 կգ ք/կ) չի կարողացել դիմակայել Լումինիտե Էլենե Տուրչինին (Ռումինիա): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |