Արթուր Բաղդասարյանը Բակո Սահակյանի հետ քննարկել է ՀՀ և ԼՂՀ համագործակցությունն անվտանգության ոլորտում22 հոկտեմբերի 2011 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո գրասենյակը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր,ինչպես նաև ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրներ: Բակո Սահակյանը նկատել է, որ անվտանգության խորհուրդների շրջանակներում անցկացվող խորհրդակցությունները բարի ավանդույթ են դարձել, որոնք էլ նպաստում են առկա հարցերի արդյունավետ լուծմանը: Նույն օրը Արցախի պետական համալսարանում Արթուր Բաղդասարյանն իր հարգանքի տուրքն է մատուցել արցախյան ազատամարտում նահատակված ուսանողների հիշատակին: Բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԱԽ քարտուղարը նախ պատմել է իր ղեկավարած ոլորտի գործառույթների մասին, այնուհետև ջերմ ու անկեղծ մթնոլորտում պատասխանել լսարանի հարցերին:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |